Չինաստանում 12 մլն մարդ հայտնվել է ջրհեղեղի գոտում (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կենտրոնական շրջաններում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 12.2 մլն բնակիչ հայտնվել է աղետի գոտում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը: Հունան նահանգում, տեղական կառավարման մարմինների տվյալներով, 83 մարդ է զոհվել կամ անհետ կորել: Նրանց թվում 28 մարդ մնացել է սողանքների հետևանքով առաջացած փլատակների տակ, 13-ը ջրհեղեղի զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլուզման ժամանակ, 4-ը՝ խեղդվել, ևս 16-ը անհետ կորած են համարվում: Անհապաղ կարգով տարհանվել է 1.62 մլն մարդ, ավելի քան 470 000 մարդ շուտափույթ նյութական օգնության կարիք ունի: Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում հունիսի 22-ից, նահանգում 53 000 բնակելի տուն են ավերվել, ևս 68 000 տուն լրջորեն վնասվել է:


![]()
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



