Արթուր Ջանիբեկյանը 4-րդ անգամ արժանացել է «Ռուսաստանի լավագույն մեդիա-մենեջեր» մրցանակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2017» 8-րդ ազգային մրցանակի դափնեկիրը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 6-ին, Մոսկվայում: Արթուր Ջանիբեկյանն արդեն չորրորդ անգամ է դառնում այս մրցանակի դափնեկիրը: Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային կոնտենտ ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»: Գ Ո Վ Ա Զ Դ 90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհրդի անդամները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



