Դանակահարություն Գյումրիում. 35-ամյա տղամարդու թոքը վնասվել է.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Գյումրիում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում՝ Ռեպինի փողոցում, դանակահարվել է 35-ամյա մի տղամարդ՝ Սամվել Հ.-ն: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրվածք, արյունահոսող, թափանցող վերք: Վնասվել է թոքը: Այս պահին նա ստանում է համապատասխան բուժօգնություն: Armtimes.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել 20:10-ի սահմաններում: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Հ.-ն ինչ-որ անձի հետ վիճել է, միջադեպն ավարտվել է դանակահարությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



