Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարգադրությունը գործելու է ամեն օր՝ ժամը 18:30-ից մինչև 06:30-ը: Պարետային ժամի հիմնական նպատակը ահաբեկիչների գործողությունների հետ կապված հարցերը կարգավորելն է:
Նախորդ շաբաթ զինյալները Քենիայի հյուսիս-արևելքում՝ Սոմալիի սահմանից ոչ հեռու գլխատել էին առնվազն 10 մարդու:
Սոմալիում գտնվող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Այն Սոմալիի կառավարության դեմ զինված պայքար է տանում՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



