ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացակայում է առաջընթացը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար:
ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է նաև Մինսկի խմբի համանախագահներին այս ուղղությամբ կրկնապատկել ջանքերը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



