Վահան Բիչախչյանը կարող է հայտնվել «Բենֆիկա»-ի կազմում
ՍՊՈՐՏԼիսաբոնի «Բենֆիկա»-ն հետաքրքրված է Հայաստանի երիտասարդական հավաքականի և Գյումրու «Շիրակ»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանով:
Այս մասին գրում է Record կայքը: Ըստ կայքի տեղեկությունների՝ «Բենֆիկա»-ն սպասում էր, որ հայ կիսապաշտպանը դառնա 18 տարեկան, որպեսզի տրանսֆերի հետ կապված խնդիրներ չունենա:
Վահան Բիչախչյանը ծննդյան 18-րդ տարեդարձը նշեց հուլիսի 9-ին:



