Հայկ Գալստյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Շտուտգարտ»-ի կազմում
ՍՊՈՐՏՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը նորամուտն է տոնել գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում:
«Շտուտգարտ»-ը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանը մասնակցել է խաղի երկրորդ կեսին:
Գալստյանը «Շտուտգարտ» է տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա տեղափոխության գործում մեծ դեր է խաղացել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Գալստյանը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխում»-ում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



