Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



