Վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավելի ուշ, 31-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել ինքը:
Վրաերթի ենթարկված քաղաքացին՝ 1950 թվականին ծնված Նորիկ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



