Էրդողանը մտադիր է այցելել Կատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը Համբուրգից վեռադառնալիս լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում:
Նա նշել է, որ մտադիր է այցելել Կատար, այնուհետև Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, երկխոսություն սկսելու ներգրավված երկրների միջև:
Էրդողանն ընդգծել է, որ այդ այցը չպետք է դիտարկվի որպես միջնորդության փորձ: Նա հայտնել է նաև, որ խնդրի մասին քննարկումներ է ունեցել G-20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ժամանակ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



