Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ոսկե ծիրան»-ի ծրագրում ներառված «Բրավո, վիրտուոզ»-ը հետաքրքիր պատմություն է կլարնետահար Ալիկի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ներկայացված «Բրավո, վիրտուոզ» կինոնկարն անդրադառնում է հետխորհրդային շրջանի Հայաստանում գործող նվագախմբին, այն խնդիրներին, որոնց առաջ կանգնում են երաժիշտներն ու  հատկապես նվագախմբի կլարնետահար Ալիկը:

Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը:

«Այն ֆրանսիական, բելգիական և հայկական համատեղ արտադրություն է:  Կինոնկարը Հայաստանում ցուցադրվել է մեծ էկրաններին, իսկ Ֆրանսիայում` դեռ ոչ, սակայն թարգմանվում է ֆրանսերեն ու շուտով կհանձնվի նաև արտասահմանցիների դատին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով`մենք միշտ տիպիկ հայկական խնդիրներ ենք ներկայացնում ֆիլմերում, որոնք անհասկանալի են եվրոպացիներին: «Այս ֆիլմով փորձել ենք մեր իրականության միջոցով ավելի լայն խնդիրներ շոշափել: Հայաստանը ցանկացել եմ ներկայացնել այլ տեսանկյունից. ցույց տալ Եվրոպային, որ Երևանը գեղեցիկ է, ժամանակակից, իսկ մարդիկ տաղանդավոր, քանի որ արտասահմանում Հայաստանը զուգորդվում է աղքատության հետ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմում նկարահանված ռուս դերասանուհուն` նա ասաց, որ չնայած քասթինգ անցկացրել է Երևանում, չի  կարողացել գտնել համապատասխան աղջկա, այդ իսկ պատճառով ընտրել է այլազգի դերասանուհու:

Կինոնկարը պատմում է 25-ամյա Ալիկի մասին, որին մեծացրել է պապը, ով հայտնի նվագախմբի դիրիժոր է հետխորհրդային շրջանի Հայաստանում: Որտեղ իշխանության ղեկին մաֆիայի հետ միավորված օլիգարխներն են: Ալիկը նվագախմբի վիրտուոզ կլարնետահարն է: Գլխավոր հովանավորի սպանությունից հետո նվագախմբի գոյությունը լրջորեն վտանգվում է: Մի գիշեր Ալիկի ձեռքում է հայտնվում մարդասպանի հանելուկային հեռախոսը, և նա որոշում է յուրացնել Վիրտուոզ մականվամբ հայտնի մարդասպանի ինքնությունն ու փորձում  իրականացնել նրա պայմանագրերը: Բայց Ալիկը վիրտուոզ երաժիշտ է, ոչ թե մարդասպան:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

 

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին