Եմենում ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենում հոկտեմբերի 16-ին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 12 մարդ է զոհվել:
Վկայակոչելով ara.reuters.com կայքը, այս մասին հայտարարել են Եմենի անվտանգության աղբյուրները` նշելով, որ զոհերից երկուսն ահաբեկիչներ են, մյուսները` զինվորականներ: «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչները հարձակում են իրականացրել Եմենի արևմուտքում գտնվող Հուդեյդա քաղաքի հետախուզությանը պատկանող շինության վրա:
Տեղեկություններ են հաղորդվել, որ նախ «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչները հրթիռակոծել են շինության դարպասները, ինչից հետո մահապարտ-ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել շինության մերձակայքում:



