Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ եւ այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:
Հայաստան է ժամանել նաեւ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



