Գյուղատնտեսության ներդրումային ծրագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է. Իգնատի Առաքելյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳյուղատնտեսության ոլորտում կան նոր ներդրումներ, որոնց միջոցով հիմնվում են ջերմոցներ ու ինտենսիվ այգիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Անկախ նրանից, որ ինտենսիվ այգիների ծրագիրը դեռ չի սկսվել, կան ներդրողներ, որոնք հաշվարկել են դրանց արդյունավետությունը: Այս տարի արդյունքը չենք տեսնի, բայց այն, որ արդեն իսկ կան նոր ներդրումներ, մեզ ուրախացնում է, քանի որ 2-3 տարվա ընթացքում դրանք կունենան իրենց արդյունավետությունը և կապահովենք գյուղատնտեսական ցուցանիշների բարձրացում»,-ասաց նախարարը` հավելելով, որ մինչ այժմ հիմնվել են 200 հա ինտենսիվ այգիներ, իսկ առաջիկայում նախատեսվում են մոտ 800 հա-ի չափով: Նախարարի խոսքով` այս տարի գյուղատնտեսության ոլորտում հայտարարված ներդրումային ծրագրերի 40 տոկոսը կատարվել է: