FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ
ՍՊՈՐՏՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
5-րդ տուրից հետո 2 գրոսմայստերներն ունեն 3-ական միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Նախորդ 4 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: Հուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



