Վարդան Գերավետյանը հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում. բուժումը կշարունակի ՔԿՀ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն անհրաժեշտ հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, նրան տրվել է համապատասխան բժշկական խորհրդատվություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ խորհրդատվությունից հետո Վարդան Գերավետյանը տեղափոխվել է ՔԿՀ, նա հետագա բուժումը կշարունակի քրեակատարողական հիմնարկում:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու համար պաշտպանը դիմել էր ՔԿՀ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



