Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Մուկուչյանը ոչ առարկայական է համարում ԱԺ-ում ընդդիմադիրների քննադատություններն ընտրությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը առարկայական չի համարում խորհրդարանում ՀՀ ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած քննադատությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ հաղորդման քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած քննադատությունները, գնահատականները վկայում են մեկ բանի մասին՝ 2017թ. կայացած ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ: «Հակառակ դեպքում մենք կլսեինք առարկայական ելույթներ, ելույթներ, որոնցում կներկայացվեին կոնկրետ հանգամանքներ, փաստեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ հաղորդմամբ ինքը ներկայացրել է այն աշխատանքը, որն արվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված: «Քննարկման ընթացքում, սակայն, տարբեր ընտրությունների հետ կապված դատողությունները մեկտեղվում են, որպեսզի ստեղծվի որոշակի ֆոնային տպավորություն»- շեշտեց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը պնդեց, որ բոլոր այն գործառույթները, որոնք պետք է հանձնաժողովը կատարեր, իրականացվել են սահմանված ժամկետներում : «Ես կարծում եմ, որ այդ աշխատանքները կատարվել են ողջ ծավալով, որ նախատեսում էր Ընտրական օրենսգիրքը»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը նաև վստահություն հայտնեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը, ընտրական համակարգում կատարված բարեփոխումները բարձրացրել են հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: ԿԸՀ նախագահը համաձայն չէ տեսակետի հետ, թե Երևանի ավագանու ընտրություններին քիչ թվով քաղաքացիների մասնակցությունը հակառակի մասին է վկայում: «Եթե հետընտրական ժամանակահատվածը անկեղծ, անկողմնակալ գնահատման արժանանա, ես կարծում եմ, որ հանրային ընկալումը, հանրային վստահության մակարդակն էականորեն փոխվել է»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

 

Վրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»