Պաշտոնական. Լուկակուն 5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը:
Անգլիական «Էվերտոնից» տեղափոխված բելգիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Բրիտանական մամուլի համաձայն՝ 24-ամյա Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի ավարտված առաջնությունում Լուկակուն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»:



