Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Ստուգումների համար հիվանդանոցներ է տեղափոխվել 12 մարդ, նրանցից մեկը՝ 7 տարեկան երեխան, հոսպիտալացվել է 13-րդ մանկական քաղաքային հիվանդանոց», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ծխի ընդհանուր մակերեսն ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր է:
Նշվում է, որ շենքից տարհանվել են առևտրի կենտրոնի այցելուները և անձնակազմը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 81 մարդ և 25 միավոր տեխնիկա:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի Մոսկվայի կառավարման պետ Իլյա Դենիսովը, որն անձամբ ղեկավարում է հրդեհի մարումը:





1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



