Ճապոնիայում օդանավի զուգարանում տասնյակ կիլոգրամներ կշռող ոսկյա սալիկներ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆVanilla Air ավիաընկերության օդանավի զուգարանում, որը Թայվանից ճապոնական Կանսայ օդանավակայան է ժամանել, օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տասնյակ կիլոգրամներ կշռող ոսկյա սալիկներ, հայտնում է NHK-ը։
Հայտնում են, որ նավի անձնակազմը հայտնաբերել է, որ զուգարանի պատերից մեկը կասկածելի տեսք ուներ։ Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի մաքսատան աշխատակիցները։
Պարզվել է, որ զուգարանի պատի ետեւում սեւ պայուսակի մեջ մի քանի ոսկու սալիկներ են, որոնց ընդհանուր քաշը կազմում է մի քանի տասնյակ կգ։
Հիմա փորձում են պարզել, թե այդ արժեքավոր բեռը ինչպես է հայտնվել օդանավում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



