Խորվաթական հանգստավայրի իշխանությունները կտուգանեն մերկ եւ հարբած զբոսաշրջիկներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽորվաթիայի Խվար հանգստավայրային քաղաքի իշխանությունները մի քանի հարյուր եվրոյի տուգանք են սահմանել անհարիր պահվածք դրսեւորող օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս մասին հաղորդում է N1 հեռուստաալիքը:
«Նրանք միզում են բոլոր անկյուններում, մերկ շրջում են, քնում են փողոցներում եւ զբոսայգիներում, անգիտակից վիճակում այս ու այն կողմ քայլում»,- ասել է քաղաքապետը:
Նրա նախաձեռնությամբ քաղաքային խորհուրդը 600 եվրոյի չափով տուգանք է սահմանել քաղաքում լողազգեստով զբոսնելու եւ 700 եվրո՝ հարբած շրջելու համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



