Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետրոս Թերզյան. «Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, իսկ անկախությունից ի վեր նոր պաշարներ չի հայտնաբերել». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, երբ այդ երկիրն այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար:

«Ժամանակն անվերադարձ կերպով գործում է ի վնաս Ադրբեջանի, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»,– վերջերս հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել էր էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական «Petrostrategies» ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա տեսակետները ադրբեջանական նավթի ու գազի պաշարների, նավթադոլարների մոտալուտ սպառման ու նավթային քաղաքականության դատապարտված լինելու մասին:

Ադրբեջան. «Նոր Քուվեյթի» հեքիաթը

Խորհրդային Միության փլուզումից հետո ներկայացվում էր, թե Կասպից ծովի պաշարները հսկայական են: Պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Կասպիցի շրջանում պետք լիներ 200–230 մլրդ տակառ նավթի պաշար: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար: Այդ պատճառով Ադրբեջանին անվանում էին «Նոր Քուվեյթ»: Նման հայտարարություններ անելու պատճառը, թերևս, քաղաքական էր, որպեսզի կարևորություն տրվի այս շրջանին, և շրջանի առնչությամբ քաղաքական ծրագրերը կյանքի կոչվեն:

Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ այդ տարածաշրջանում կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Դա կազմում է նավթի համաշխարհային պաշարի ընդամենը 3%–ը: Ընդ որում, Ադրբեջանի նավթի պաշարները կազմում են ընդամենը 5 մլրդ տակառ (ամենամեծ բաժինն ունի Ղազախստանը՝ 40 մլրդ տակառ, իսկ Թուրքմենստանը՝ 1 մլրդ տակառ): Ի դեպ, Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ մեկ տակառ նավթ չի հայտնաբերվել:

Իսկ նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե: Պարզվում է, որ պետբյուջե է մտնում ոչ թե արտահանված գումարի, այլ դրանից ստացված զուտ շահույթի 66,8%–ը: Այսինքն, եթե արտահանվում է 100 տակառ և վաճառվում 100 դոլարով, ապա բյուջե է մտնում ոչ թե ստացված գումարի, այլ ծախսերը հանած՝ զուտ շահույթի 66,8%–ը: Իսկ ծախսերը բավական մեծ են՝ 1 տակառի հաշվով՝ 25 դոլար: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհանը:

Առհասարակ, նավթ և գազ արդյունահանող յուրաքանչյուր երկիր ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի ստացված գումարի մի մասը ի պահ տա ապագա սերունդներին: Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչև հիմա այդ հիմնադրամ է ներդրվել 90 մլրդ դոլար: Սակայն այսօր այդ գումարից մնացել է ընդամենը 30 մլրդ դոլար: Բյուջեի բացը փակելու նպատակով անցնող տարիներին Բաքուն ստիպված է եղել այնտեղից հանել 60 մլրդ դոլար:

Շահ Դենիզ – 2

1996 թ. ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը: 1999 թ. հայտնաբերվեցին առաջին պաշարները, որոնք հսկայական են՝ 1200 մլրդ խմ: 7 տարի հետո սկսվեց արտադրվել առաջին փուլի գազը՝ տարեկան 9 մլրդ խմ, որից 6 մլրդ–ը արտահանվում է Թուրքիա: 2013 թ. դեկտեմբերին ստորագրվեց երկրորդ փուլի պայմանագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ տարեկան պետք է արդյունահանվի 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ–ը պետք է արտահանվի Թուրքիա, իսկ 10 մլրդ՝ Եվրոպա:

Ուշագրավ է, որ հաճախ ադրբեջանական գազը Եվրոպայի համար ներկայացվում է որպես փրկության հույս և այլընտրանք ռուսական գազին: Ադրբեջանցի պաշտոնյաները չեն զլանում նշել, որ իրենց գազի միջոցով կարող են ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Բայց ի՞նչ էներգետիկ անվտանգության մասին է խոսքը, եթե Եվրոպա արտահանվելիք գազը պետք է լինի ընդամենը 10 մլրդ խմ այն դեպքում, երբ Եվրոպայի գազի պահանջարկը 500 մլրդ խմ է:

Ի դեպ, ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2–ի գազը Եվրոպա կհասնի 2014–ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019–ն է: Նախնական շրջանում ենթադրվում էր, որ այն Եվրոպա կհասնի Nabucco–ի միջոցով և որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցի ռուսական գազի հետ: Այժմ Nabucco–ն այլևս չկա: Բաքուն փորձում է TAP–ի միջոցով իր գազը հասցնել արդեն Եվրոպայի հարավ՝ մինչև Իտալիա, որտեղ մրցակցելու է ոչ թե ռուսական, այլ լիբիական և ալժիրական գազի հետ:

Այսօրվա տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի Շահ Դենիզի երկրորդ փուլի գազը հասնի Իտալիա: Սա հսկայական գումար է: Արաբական երկրներում 15–20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական մեկ տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: Շահ Դենիզի դեպքում տակառի հաշվով կպահանջվի 140 հազ. դոլար:

Արդյունահանում

Կասպից ծովից ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ, ելք չկա դեպի ազատ ծով: Երկրորդ, կան ենթակառուցվածքային խնդիրներ: Անհրաժեշտ են հսկայական սարքավորումներ, որոնք կարելի է բերել նավերի միջոցով: Բայց Կասպից ծով մտնելու համար, դրանք պետք է հասնեն Վոլգայի և Դոնի ջրանցք: Իսկ այդ ջրանցքներն իրենց չափերով սահմանափակ են, ձմռանն էլ փակվում են: Այս ամենի առաջին հետևանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում: Կասպից ծովի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի և Ղազախստանի հատվածում խորությունը շատ քիչ է՝ 8–10 մետր: Ուստի սարքավորումներ տեղադրելը բարդ է: Օրինակ, հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300–400 մետրի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե ծով: Ուստի նրա նկատմամբ միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում: Հարցի՝ կարգավորված չլինելու պատճառները քաղաքական են: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետև այդ պարագայում ուղիներ կբացվեն, որպեսզի Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա:

Թվեր

Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016 թ. նվազել է մինչև 18,75 մլրդ խմ՝ 2015 թ. 19,44 մլրդ խմ–ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8,06 մլրդ խմ՝ 2015 թ. 8,14 մլրդ խմ–ի համեմատ։

Ըստ «Petrostrategies»–ի՝ Ադրբեջանում նվազել է նաև նավթի արդյունահանումը: «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum–ը, 2016 թ. արդյունահանվել է օրական 630000 բարել նավթ՝ 2015 թ. 634000–ի համեմատ։ 2016 թ. Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41,03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր 41,7 մլն տոննա։

Մյուս կողմից, «Շահ–Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015 թ. 9,9 մլրդ խմ–ից աճել է 10,7 մլրդ խմ 2016 թ.: Ընդհանուր առմամբ, 2016 թ. Ադրբեջանն արդյունահանել է 29,33 մլրդ խմ գազ՝ 2015 թ. 29,72 մլրդ խմ–ի դիմաց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»