Մատա. Լուկակուի խաղակոշիկներն ամենամեծն են աշխարհում (ֆոտո)
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին հումորով շնորհավորել է մանչեսթերյան ակումբ տեղափոխության առթիվ:
«Շնորհավորում եմ Ռոմելու Լուկակուին, նրա խաղակոշիկներն ամենամեծն են աշխարհում»,- թվիթերյան էջում գրել է Մատան՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ «Էվերտոնից» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Մանչեսթեր Յունայթեդում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիայի ավարտված առաջնությունում հարձակվողն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»: