Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Անձնական երջանկությունը սարքովի չէ». Սևակ Ամրոյան

ԼԱՅՖ

Ժողովրդական երգերի կատարող Սեւակ Ամրոյանն երեկ նշում էր ծննդյան 27-ամյակը: Երգիչը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միակ տարին է, երբ նախապես չի պատրաստվել տարեդարձին.

«Օրերս ընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ հանգստի, որտեղից տարեդարձիս նախորդող գիշերը վերադարձա, կեսգիշերին էլ շնորհավորանքներ ստացա, բայց հոգնածության պատճառով ավանդական հավաքույթ չեղավ: Անկեղծ ասաց՝ ամեն տարի նախապես մտածել եմ, թե ինչպես եմ անցկացնելու տարեդարձս, ու սա առաջին տարին էր, որ առանձնպես պլաններ չունեի: Այս անգամ տարեդարձս անցկացրի մտերմիկ մթնոլորտում՝ ընտանիքիս անդամների ու մի քանի ընկերներիս հետ»,- պատմեց Սեւակ Ամրոյանը:

27-ամյա երգիչին մեծանալը չի վախեցնում, բայց նաեւ ստիպում է հաշվի նստել ինքն իր հետ ու ավելի նպատակային քայլեր անել.

«Կարծում եմ, այնքան մեծ չեմ, որ վախենամ տարիքից, բայց թվերի ավելանալուն զուգահեռ, ավելի հասուն ես մոտենում յուրաքանչյուր հարցի: Ինքս փորձում եմ վայելել ինձ տրված ամեն տարիքը, ժամանակն ու ամեն ինչ անել, որպեսզի նորանոր բարձրունքներ գրավեմ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Սեւակ Ամրոյանը չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, պատասխանեց.

«Ընտանիք կազմելու մասին միշտ եմ մտածում, բայց, կարծում եմ, այդ ուղղությամբ հատուկ քայլեր անել պետք չէ: Դա մի բան է, որ կլինի այն պահին, երբ կանխորոշված է: Անձնական երջանկությունը սարքովի չէ, եթե հանդիպելու ես էն միակին, ում հետ պետք է ամուսնանաս, դա կլինի եւ տարիքն էլ բնավ կապ չունի»:

Սեւակ Ամրոյանը կարճ ժամանակում ճանաչվեց ու սիրվեց թե Հայաստանում, թե Սփյուռքում: Երգիչն, իր ձեռքբերումների մասին խոելիս, մատնանշեց հենց ժողովրդի սերը:

«Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, բայց դրանք շատ մեծ չեմ համարում, քանի որ, կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ: Որպես երգիչ՝ խոստովանում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն է, որից մեծ երջանկություն եմ ապրում, իսկ որպես պարզապես մարդ՝ իմ ձեռքբերումներն են իմ հրաշք ընտանիքն ու լավ ընկերները: Կյանքի այս փուլում գոհ եմ իմ ձեռքբերումներից, իսկ հետագայի համար անձնական երջանկությունս կլրացնի հաջողություններիս շարքը»,- հավելեց նա:

Սեւակի համար բացթողումը միայն ժամանակի կորուստն է.

«Միշտ չեմ սիրել այն մարդկանց, ովքեր անիմաստ կորցնում են իրենց ժամանակը, օրինակ, արեւածաղիկի սերմ չրթելով: Ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումն ինձ համար մեծ բացթողում է, որը երեւի ինքս էլ ունեցած կլինեմ: Ժամանակը շատ թանկ է, կորցնել չի կարելի: Միշտ պետք է փորձել ժամանակդ ծառայեցնել նպատակներիդ, ու չհիասթափվել, եթե միագամից չկարողանաս հաջողության հասնել»,- շեշտեց երգիչը:

Սեւակը վստահ է՝ երազանքների կատարումը Տիրոջ ձեռքերում է, բայց մարդը չպետք է տանը նստի ու ոչինչ չանի.

«Ըստ իս՝ ամեն բան կանխորշված է, եւ մեր յուրաքանչյուր քայլում Աստծո գործոնը կա, բայց չպետք է ոչինչ չանելով, սպասել լավ արդյունքների: Ես հավատում եմ, որ ես, եթե քայլեմ, վերեւինը կօգնի, այսինքն՝ առանց իմ գործողությունների ոչինչ չի լինի: Ի վերջո կյանքում ոչ մեկին հենց այնպես ոչինչ չի տրվում»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ Սեւակ Ամրոյանի երկրպագուները երգչից նոր աշխատանքի կարող են սպասել.

«Գարնանը բավականին ակտիվ եմ աշխատել, հիմա փորձում եմ մի փոքր հանգստանալ, եւ ԴերՀովայի հետ աշխատել նոր նախագծի վրա, որով ամբողջությամբ նա է զբաղվում: Նոր երգի մեղեդին հին հայկական է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Հիմա աշխատում ենք, որպեսզի աշնանն արդեն այն պատրաստ լինի»,- ավարտեց երգիչը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ամիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանը