Գերմանիայում պատանին հասակակիցներին 10 հազար եվրո է բաժանել՝ նրանց հետ ընկերություն անելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բադ Թյոլդ քաղաքում 13-ամյա տղան իր հասակակիցներին ավելի քան 10 հազար եվրո (շուրջ 11 հազար դոլար) է բաժանել, որպեսզի նրանց հետ ընկերություն անի: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը։
Տղան իր ծանոթներին 100-ից մինչեւ 2.4 հազար եվրո է բաժանել։ Այն մասին, որ պատանին գումար է բաժանում, հայտնել են քաղաքի ոստիկանության բաժանմունքում։
Նա իրավապահներին ասել է, թե ցանկացել է ընկերություն անել մյուս դպրոցականների հետ։ Նշվում է, որ գումարը տղան գաղտնի վերցրել է ծնողներից։ Մի քանի դեռահասներ գումարը ոստիկաններին են վերադարձրել, սակայն ավելի քան վեց հազար եվրո կորած է համարվում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



