Ուիմբլդոն. Ջոկովիչը դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը
ՍՊՈՐՏԹենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը:
Չորրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ՝ 6:2, 7:6, 6:4: Մրցախաղը տեւեց 2 ժամ 13 րոպե:
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցն է չեխ Տոմաշ Բերդիխը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Սեմ Կուերիի հետ, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչին: Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալին պայքարից դուրս թողած լյուսեմբուրգցի Ժիլ Մյուլերն ուժերը կչափի խորվաթ Մարին Չիլիչի հետ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



