ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին բանակցություններն են. ՀՀ ԱԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղի է համարում բանակցությունները: «Թռչում ենք Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նպատակով: Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



