Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը. ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ունեցած ելույթում։

«Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահությանը եւ, մասնավորապես, նախարար Սեբաստիան Կուրցին` արտգործնախարարների ոչ պաշտոնական այս հանդիպումը կազմակերպելու համար:

Անվստահության հաղթահարման եւ վստահության ամրապնդման նպատակով ջանքերի համադրումն ամրագրված է այս կազմակերպության «ծննդյան վկայականում», միեւնույն ժամանակ երկխոսությունն ու համագործակցությունը մշտապես համարվել են որպես մեր համընդհանուր նպատակներին հասնելու միջոց: Մենք բարձր ենք գնահատում նախագահության՝ ԵԱՀԿ հիմքերին եւս մեկ անգամ անդրադառնալու նախաձեռնությունը, քանի որ այսօր ոչ երկխոսությունը, ոչ էլ համագործակցությունը չեն կարող համարվել որպես ի վերուստ տրված: Հուսով ենք, որ նմանօրինակ քննարկումները կարող են նպաստել համագործակցության իրական ոգու վերականգնմանը, այն գիտակցմամբ, որ ԵԱՀԿ ամենանշանակալի ձեռքբերումներն ապահովվել են երկխոսության եւ քաղաքական բարի կամքի շնորհիվ:

Համագործակցության հետընթացի եւ վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով: Այստեղ պետք է հիշատակել նաեւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետեւանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլ նաեւ խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրել` ի վնաս մյուսների եւ ողջ կազմակերպության: Ադրբեջանի` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլեւ հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը։

Ընդհանուր նորմերի եւ սկզբունքների ոտնահարումը եւ չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ եւ հայտնվեց մեկուսացման մեջ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները: Ադրբեջանի ղեկավարությունն որեւէ առիթ բաց չի թողնում ներակայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային եւ պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավիրումը եւ վերացումը հակառակն են վկայում: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին եւ միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել: Հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսեւորում: Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, եւ հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները` Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու, ինչպես նաեւ բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետեւ վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաեւ ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաեւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:

Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը եւ Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

ԵԱՀԿ շրջանակներում վստահությունը նախեւառաջ ենթադրում է վստահություն հենց կազմակերպության եւ իր կարողության հանդեպ՝ արձագանքելու Եվրոպայում անվտանգության ահագնացող մարտահրավերներին: Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տեւական եւ ամուր հիմքերի վրա: Այս առնչությամբ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու եւ վստահություն կառուցելու հարցերում: ԵԱՀԿ-ն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման եւ սխալ հաշվարկի հետեւանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմված: Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել:

Ժողովուրդներն իրավունք ունեն իմանալու` ով է նրանց տանում կորստի եւ տառապանքի ճանապարհով: Անկողմնակալ եւ պատասխանատու ձեւով անվտանգության սպառնալիքների բացահայտումը կարեւոր է այս կազմակերպության նկատմամբ վստահության ամրապնդման առումով:

Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշեցին Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ: Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները եւ հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ի պատասխան Ադրբեջանի` 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների` եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են եւ պետք է խստորեն պահպանվեն:

Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին եւ հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը։

Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաեւ կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը:

Այս զարգացումները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:

Պարո՛ն նախագահող,

Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության եւ համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում»,- նշել է Նալբանդյանը։

 

2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան