Սուդանում կարող է նորից պատերազմ սկսվել, եթե Վաշինգտոնը չչեղարկի պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանում կարող է նորից պատերազմ սկսվել, եթե Վաշինգտոնը չչեղարկի պատժամիջոցները, հայտնել է Սուդանի ԱԳ նախարար Իբրահիմ Գանդուրը, պնդելով, որ Խարթումը էմբարգոն անընդունելի է համարում, հայտնում է AFP-ը։
«Մենք չենք ակնկալում որեւէ այլ լուծում, բացի պատժամիջոցների չեղարկումից»,- ասել է Գանդերը։ «Մնացած ամեն ինչը անտրամաբանական ու անընդունելի է լինելու»։ Նրա խոսքով, Թրամփի վարչակազմի որոշումը կազդի «պատերազմի ու խաղաղության» վրա Սուդանում, որտեղ խռովարարների դեմ պայքարը 2003-ից սկսած տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ «Եթե պատժամիջոցները մնան, դա կստիպի զինված խմբերին ամրացնել իրենց դիրքերը»,- ասել է Գանդուրը։ Նրա խոսքով, եթե պատժամիջոցները չեղարկվեն, խռովարարները կվերադառնան բանակցությունների, իսկ եթե ոչ՝ նրանք կպատրաստվեն պատերազմի։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



