Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարուստ լինելու համար պետք է կամ բաց հանքեր շահագործել, կամ էլ՝ ապահովագրական ծառայություններ մատուցել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն դեպքում նման եզրակացություն կարելի է անել՝ դիտելով 2017 թ. միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշների տվյալներ` ըստ տնտեսական գործունեության ոլորտների:

Այս տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի աճ է գրանցվել 2016 թ. համեմատությամբ: Ու թեև այդ աճը հիմնականում չնչին, այսպես ասած, կոպեկների տարբերություն է եղել, սակայն ամեն դեպքում՝ հուսադրող է: Աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. սոցիալ–տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումից:

Վերևում արդեն ասացինք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր առմամբ ավելացել է, սակայն միաժամանակ պետական և ոչ պետական հիմնարկների տարանջատման ժամանակ պատկերն էականորեն փոխվում է: Ոչ պետական տնտեսական հատվածների մասով կարող ենք ասել, որ աշխատավարձերը միայն աճել են՝ նվազագույնը 2 հազար և առավելագույնը 9 հազար դրամի սահմաններում: Սակայն պետական ապարատին պատկանող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում նախորդ տարվա համեմատությամբ միայն այս տարվա մարտին և մայիսին է դիտվել: Իսկ մնացած ամիսներին հակառակը՝ նվազման միտում է դիտվել:

Վիճակագրությունից նաև տեսնում ենք, որ 2017 թ. ապրիլ ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 189 հազար 148 դրամ: Սա ընդհանուր համապատկերում, սակայն մայրաքաղաքի և մարզերի միջին ամսական անվանական աշխատավարձի արժեքներն էականորեն տարբերվում են միմյանցից և դրա արժեքը տատանվում է 117 հազարից 229 հազար դրամի սահմաններում:

Գուցե զարմանալի թվա, բայց ամենից բարձր միջին ամսական անվանական աշխատավարձ ստանում են Սյունիքի մարզում՝ 229 հազար 416 դրամ: Արդեն երկրորդ տեղում է Երևանը՝ 204 հազար 236 դրամով: Երևանից ու Սյունիքի մարզից բացի այլևս ոչ մի տեղ միջին ամսական անվանական աշխատավարձը չի հատում 200 հազար դրամի սահմանը:

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, թե Հայաստանում որ մասնագիտություններն են ամենաեկամտաբերը: Դիտելով միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալներն ըստ տնտեսության հատվածների և տնտեսական գործունեության տեսակների՝ պարզ է դառնում, որ մեր երկրում լավ փող աշխատելու համար դու պետք է կամ ֆինանսական, կամ ապահովագրական ծառայությամբ զբաղվես, կամ տեղեկատվական և կապի ոլորտներում աշխատանք ունենաս, կամ էլ՝ հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում իրականացնես: Այստեղ կարելի է նշել, որ վերոհիշյալ բնագավառներում աշխատանքներ տանելու արդյունքում միջին ամսական անվանական աշխատավարձը կտատանվի 365 հազարից մինչև 472 հազար դրամի սահմաններում:

Դե իսկ խորհուրդ չենք տա աշխատանք փնտրել մշակույթի, զվարճությունների և հանգստի կազմակերպման ոլորտներում: Այնպես չէ, որ դրանք լավ աշխատանքներ չեն: Պարզապես, ըստ այս վիճակագրության՝ 2017 թ. ապրիլ ամսվա դրությամբ ամենից ցածր միջին ամսական անվանական աշխատավարձ է սահմանված այս ոլորտի համար, այն է՝ 108 հազար 421 դրամ: Ընդ որում` պետական կառույցներում աշխատելու դեպքում այդ գումարը կարող է հասնել մինչև 114 հազար դրամի, իսկ ոչ պետականի դեպքում նվազել՝ կազմելով 97 հազար դրամ:

Վատ չեն վաստակում նաև էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում աշխատող քաղաքացիները: Նրանք այս տարվա վերջին տվյալներով միջինում ամսական վաստակում են 264 հազար դրամ գումար: Իհարկե այնքան էլ հասկանալի չէ, թե լավորակ օդի մատակարարումն իրենից ինչ է ենթադրում, սակայն այսուհետ որոշ ընթերցողներ կարող են ավելի խորն ուսումնասիրել և համապատասխան կարողություններն ու հմտություններն ունենալու դեպքում մասնագիտության փոփոխություն կատարել:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն