Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանը նոր պատժամիջոցների կիզակետում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական լրատվամիջոցները հասցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անլուրջ և երկդիմի մականուններով կնքել, որովհետև G20–ի շրջանակներում ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ «հրաշալի» որակված հանդիպումից անմիջապես հետո նա հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին: Ըստ Սպիտակ տան օրենսդրական հարցերով ծառայության ղեկավար Մարկ Շորթի՝ վարչակազմը լիովին արդարացված է համարում պատժամիջոցները, թեպետ՝ փոքր–ինչ անհանգստացած է, որ հիշյալ նախագիծը դիրեկտիվային է և, ազգային անվտանգությունից ելնելով, բացառությունների սողանք չի թողնում իր համար: Ի դեպ, նա խուսանավել է հարցից, թե քննարկվե՞լ է արդյոք խնդիրը Թրամփ–Պուտին հանդիպման ժամանակ: Եվ դա այն դեպքում, երբ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ժամեր անց հավաստիացրել է, որ պատժամիջոցների հարցն իրականում քննարկվել է, և փաստարկը, որ ներկայացվել է Պուտինին՝ ամերիկյան վերջին ընտրություններին ռուսական միջամտությունն է եղել:
 
Ուղիղն ասած՝ մենք մի անգամ չենք նկատել, որ ԱՄՆ քաղաքական շրջանակներին կես տարուց ավելի հիստերիայի մեջ գցած այս հարցը, որն այդպես էլ հստակ չի ապացուցվում կամ հերքվում, կատարելապես է հոգնեցրել բոլորին: Գերմանական մամուլը նույնիսկ գրեց, թե ինչ–որ պահի, փակ դռների հետևից, Համբուրգում նույնիսկ Պուտինի՝ ապացույցներ պահանջող գոռգոռոցն է լսվել, ինչից հետո Թրամփը ստիպված է եղել փոխել զրույցի թեման՝ առաջարկելով հարցի առնչությամբ երկուստեք սպասել նոր ապացույցների: Եվ ահա, նոր ապացույցների փոխարեն, մատուցվում է պատժամիջոցների մի նոր փաթեթ, որը դեռ հունիսի 15–ին էր ուղարկվել Սպիտակ տուն և հետ ուղարկվել Կոնգրես, որովհետև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այն սահմանադրությանը հակասող, նաև՝ Վաշինգտոնին դիվանագիտական ճկունություն հանդես բերելու և ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը բացառող էր ճանաչել:
 
Ստացվում է՝ այն այս ընթացքում, այնուամենայնիվ, լրամշակվել է, Սպիտակ տունն էլ Համբուրգից հետո հավանություն է տվել դրան, բայց այժմ էլ, վերջնական հաստատումից առաջ, դարձյալ քարկոծվում է: Washington Post, The Wall Street Journal հանդեսներն, օրինակ, երեկ հանդես եկան ծավալուն նյութերով, որոնցում ոչ այնքան երկու երկրների հարաբերությունների, որքան ամերիկյան նավթագազային ընկերությունների հնարավոր վնասների խնդիրն էին քննարկում: Ներկայացվում էր, որ այն դեպքում, երբ Թրամփը նույն եվրոպացիներին չկարողացավ համոզել հետ կանգնել Հյուսիսային հոսք 2 նախագծից, ամերիկյան ընկերություններին այժմ կզրկի բոլոր խոշոր նավթագազային ծրագրերում ներգրավվելուց: Նրանք առանց այդ էլ զրկված են ՌԴ–ում ներդրումներ անելու և խորհրդատվական ծառայություններ մատուցելու իրավունքից՝ գրում է WSJ–ն, նշելով, թե այս նոր փաթեթով ԱՄՆ–ն կգործի միայն Ռուսաստանի, Եվրոպայի և Չինաստանի օգտին, որոնք անչափ հետաքրքրված են ռուսների հետ նման նախագծեր իրականացնելու հեռանկարով:
 
Ի դեպ, հարցը մտահոգում է ոչ միայն մեդիային: ԱՄՆ արտաքին առևտրի ազգային խորհրդի փոխնախագահ Ռիչարդ Սավայան, օրինակ, հայտարարել է, որ նոր պատժամիջոցներն ընդամենը 10 տարվա ընթացքում մոտ 100 մլրդ եկամուտից կզրկեն ամերիկյան ընկերություններին: ՌԴ պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան էլ չհամաձայնելով ասվածին՝ RT–ին հայտնել է, թե նախագիծը Կոնգրեսում ընդունվել է հենց այդ սեկտորի առանձին շրջանակի լոբբինգով, որտեղ շահագրգիռ են ԱՄՆ–ից Եվրոպա հեղուկ գազ արտահանելու և ՌԴ–ին այդ հնարավորությունից զրկելու հարցում:
 
Այդպես է, թե ոչ, չգիտենք, բայց ակնհայտ է, որ Թրամփ–Պուտին համբուրգյան հանդիպումը ոչ միայն նոր հնարավորություններ չբացեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման առջև, այլև, ինչպես տեսնում եք, առավել խտացրեց անվստահությունը նրանց նկատմամբ: ՌԴ–ում Թրամփն է անլուրջ և երկդիմի մեկը նկատվում, ԱՄՆ–ում էլ Պուտինն է ամեն չարիքի արմատ դիտարկվում, որն, իբր, նույնիսկ համբուրգյան հանդիպման ընթացքում է դավադրություն կազմակերպել, որին անձեռնհաս Թրամփը չի կարողացել տեղը տեղին դիմակայել:
 
Գոհար Սիմոնյան
 
Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ