Ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանը կունենա 17 մասնակից
ՍՊՈՐՏՀունգարիայի Գյոռ քաղաքում կայանալիք Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանը կունենա 17 մասնակից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Էվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվասպորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (ատլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):
Հուլիսի 22-30-ը շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձեւում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, ատլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ եւ կանոե: