Աջիկայի հազվագյուտ բաղադրատոմս, որն ինձ տատիկս է սովորեցրել. կարելի է անմիջապես ուտել
ԼԱՅՖՁմռանը խնձորով աջիկան անփոխարինելի ուտեստ է մեր սեղանի համար: Այն ավելացնում ենք մսային ուտեստներին, ապուրներին, պարզապես ուտում ենք հացով:
Բաղադրիչները՝
5 կգ լոլիկ
1 քաղցր պղպեղ
1 կգ խնձոր
1 կգ գազար
100 գ. կարմիր կծու պղպեղ
1 բաժակ ձեթ
200 գ. սխտոր
1 բաժակ
9%-անոց քացախ
1,5 ճ. գ. աղ
1/2 ճ. գ. շաքարավազ
Պատրաստումը՝
- Քաղցր պղպեղը մաքրիր սերմերից:
- Գազարը և խնձորը կեղևից մաքրիր:
- Սխտորը մարքիր, կտրտիր: Կարմիր կծու պղպեղը մաքրիր:
- Մսաղացոփվ մանրացրու լոլիկները, քաղցր և կծու պղպեղները, խնձորը, գազարը: Խառնուրդին անպայման ձեթ ավելացրու:
- Ստացված զանգվածը դիր մարմանդ կրակի վրա և եփիր մոտ 2-2,5 ժամ:
- Ավելացրու մանրացված սխտորը, շաքարավզը, քացախը և աղը: Աջիկան ևս 30 րոպե եփիր:
- Մինչ խառնուրդը եփվում է, պատրաստիր տարաները՝ լավ լվա և ախտահանիր:
- Դեռ տաք աջիկան լցրու տարաների մեջ և փակիր կափարիչով: Տարաները շրջիր և թող սառեն, փաթաթել պետք չէ:
Բարի ախորժակ:








1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



