Չինաստանը բացում է իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշում են դիտորդները, Ջիբուդին ստրատեգիական կարևոր նշանակություն ունի: Ռազմաբազայի շինարարական աշխատանքները Չինաստանում մեկնարկել են դեռևս 2016 թվականին: Ռազմաբազայի գործունեությունն է լինելու չինական ռազմանավերին սպառազինությամբ օժտելը, որոնք հումանիտար առաքելության և խաղաղության պահպանման նպատակով՝ Եմենի և Սոմալիի ափերին նավարկություն են իրականացնում:
Երկու կողմերն էլ նշում են, որ ռազմաբազայի կառուցումը բխում է իրենց երկրների շահերից: Սակայն կողմերը դեռևս հստակ չեն հայտնում, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի և կբացվի ռազմաբազան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



