Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են ԼՂ խնդիրը բացառապես բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ արցախա-ադրբեջանական խնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես բանակցությունների միջոցով: Հայկական կողմը ևս վերահաստատում է իր դիրքորոշումը՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման,  անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 12-ին կայացած ասուլիսում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առթիվ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ երեկ տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ առանձնացրել եմ 3 կարևոր կետ: Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը, երկրորդ՝ հայկական կողմը ևս վերահաստատում է իր դիրքորոշումը, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման  անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում, և Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումներն ու գործնականում չի իրականացնում պայմանավորվածությունները»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը:  «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ԱԺ-ում հստակ նշեց, որ ամենակարևորն Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, և երկրորդ՝ խնդիրը պետք է լուծվի Արցախի քաղաքացիների ամբողջական, ազատ կամարտահայտության իրացման ճանապարհով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից միջազգային հանրությունը և առաջին հերթին համանախագահ երկրները պետք է համոզման կամ ճնշման ճանապարհներ փնտրեն՝ ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի կատարի  այդ պայմանավորվածությունները: Շարմազանովը  կարևորեց նաև համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության խիստ գնահատականը՝ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում վայրի վերաբերմունքի առնչությամբ: «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում էր նոր բանակցային կետից սկսել, որը նրան չհաջողվեց, և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն Ադրբեջանի անհաջողությունն էին, որովհետև վստահության մեխանիզմների անհրաժեշտությանը հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել, իսկ մեկ տարի անց չունենք առաջընթաց»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ