Աշխարհի առաջնությանը կմասնակցեն երեք ջրացատկորդ
ՍՊՈՐՏՋրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լեւ Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին եւ Վարդան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում: Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը եւ Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշտարակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լեւ Սարգսյանի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



