Ռամոսը և Ռոնալդուն «Ռեալ»-ի հետ ԱՄՆ չեն մեկնել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ն ամերիկյան ուսումնամարզական հավաքի է մեկնել 26 ֆուտբոլիստով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտացուցակից բացակայում են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Սերխիո Ռամոսը: «Արքայական ակումբի» կազմում ԱՄՆ են մեկնել դարպասապահներ Կեյլոր Նավասը, Կասիլյան, Ռուբեն Յանյեսը, Լուկան, պաշտպաններ Կարվախալը, Վարանը, Նաչոն, Մարսելոն, Թեոն, Դանիլոն, Կեսադան, Տեխերոն, Խակիմին, Մանու Էրնանդոն, կիսապաշտպաններ Կրոսը, Կազեմիրոն, Մոդրիչը, Իսկոն, Կովաչիչը, Օսկարը, Ֆրանչուն, հարձակվողներ Բենզեման, Բեյլը, Լուկաս Վասկեսը, Մորատան, Դանի Գոմեսը:
Ամերիկյան հավաքի շրջանակում «Ռեալ»-ն հանդիպումներ կանցկացնի «Մանչեսթրե Յունայթեդ»-ի, «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:



