Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ հուլիսի 16-ին ժամանակավորապես կփակվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



