ԱՄՆ-ում կրճատվել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի արտադրանքների օգտագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի անունը այն երկու ցուցակների ընկերությունների ցանկից, որոնց կողմից արտադրվող տեխնոլոգիական սարքավորումները թույլատրված են և գնվում են կառավարարական գործակալությունների օգտագործման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ այդ քայլն իրականացվել է «մանրամասն ուսումնասիրությունից հետո» և «միտված է՝ ապահովելու ԱՄՆ կառավարության անվտանգության համակարգը, քանի որ դրանք կարող են ՌԴ կողմից օգտագործվել ընդդեմ ԱՄՆ-ի»:
«Բլումբերգ» գործակալության կողմից հայտարարվել էր, որ «Կասպերսկի լաբորատորիա»-ն սերտ կապեր ունի ռուսական կառավարության և հետախուզական ծառայությունների հետ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



