Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուրախ եմ, որ կարող եմ ցույց տալ, թե ինչպես են հայուհիները հասցնում իրենց տնային գործերը»․ Փեգի Սուլահյանը՝ ամերիկյան հանրահայտ շոուի մասնակից

ԼԱՅՖ

Ամերիկյան հայտնի The Real Housewives of Orange Country ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանը համալրել է ազգությամբ հայ տնային տնտեսուհի Փեգի Սուլահյանը։

Decider.com կայքը զրուցել է հայուհու հետ՝ պարզելով, թե ինչպես է նա հայտնվել հանրհայտ հեռուստաշոուում։

Այսպիսով, Փեգին 3 երեխաների մայր է։ Նա մտերիմ է շոուի մեկ այլ մասնակից Լիդիա Մակլաֆլինի հետ։ Նրանք միմյանց հետ ծանոթացել են իրենց ամուսինների միջոցով։ Զույգերը հաճախ են միասին ժամադրությունների գնում եւ նշում ընտանեկան տոները։

Խոսելով շոուին միանալու մասին՝ Փեգին նշել է․

«Ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին։ Կարծում եմ՝ պահը շատ ճիշտ էր, վայրը՝ հրաշալի ու ամեն ինչ ակամայից ստացվեց։ Ես ասացի ինքս ինձ, որ լավ կլինի փորձեմ դա։ Ես իսկական տնային տնտեսուհի եմ, շատ ժամանակ եմ տրամադրում երեխաներիս, միշտ վազքի մեջ եմ, միաժամանակ կարող եմ տասը գոծողություն կատարել։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ցույց տալու, թե ինչպիսին է իմ կյանքը եւ ինչպես են հայուհիները հասցնում կատարել տնային գործերը»։

Ինչպես ցանկացած շոուի դեպքում՝ մասնակիցները միմյանց հետ հաճախ են տարաձայնություններ ունենում․

«Այո, ես էլ բոլորի հետ խոսակցություններ ունենում եմ, կամ էլ նրանք են ամեն կերպ փորձում վիճաբանություն ունենալ ինձ հետ»,-կայքին տված հարցազրույցում նշել է հայուհին՝ հավելելով․

«Ես կարծում էի՝ իմ կյանքը դրամա է, բայց այդպես չէ։ Այն կարղ է շատ խենթ թվալ․ դու ինքդ կարող ես լավացնել կամ վատացնել քո կյանքը։ Իրականում ես շատ փակ մարդ եմ, ես իմ կյանքը հանրային չեմ դարձնում, այնպես որ՝ ինձ համար իսկապես անսովոր է նման նախագծի մասնակցելը»։

Շոուի ընթացքում Փեգին պատմել է նաեւ մոր մահվան մասին, որը կյանքից հեռացել է կրծքագեցձի քաղցկեղի պատճառով․

«Մի կարծեք, թե այն, ինչ դուք ունեք այսօր, կունենաք նաեւ վաղը։ Աշխարհում ամենից կարեւորն առողջությունն է։ Եթե առողջ ես, դա արդեն շքեղություն է։ Դա իսկական օրհնություն է։ Երբ դու չունես առողջություն, ոչ-ոք չի կարող քեզ դա տալ»,-նշել է նա։

The Real Housewives of Orange Country հեռուստաշոուն մեկնարկել է 2006 թ-ին։ Այն արդեն հեռարձակել է 11 եթերաշրջան։ Փեգի Սուլահյանին հեռուստադիտողը կտեսնի 12-րդ եթերաշրջանում։

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել