Նոր մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 39-ամյա Վաչե և 41-ամյա Վահե Մ.-երը վիճաբանել են 51-ամյա Արսեն Խ.-ի, 32-ամյա Մարտին Մ.-ի և 27-ամյա Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակոցներ է արձակել:
Արսեն Խ.-ն հրավիրվել է բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



