Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական իշխանությունները շարունակում են արգելափակել իրենց համար անցանկալի ԶԼՄ-ների կայքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և այլնտրանքային լրատվամիջոցների կայքերն արգելափակելու պրակտիկան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանում արգելափակվել են euroasianews.org,  «Եվրոպայի ձայն», euroasianews.blog,  euroasiainfo.com  ԶԼՄ-ների կայքերը:

Euroasianews մեդիա խմբի նախագահ Ֆուադ Աղաևը, ով ներկայումս բնակվում է Շվեյցարիայում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ իրենց մեդիա խմբին պատկանող կայքեը Ադրբեջանի իշխանությունները սկսել են արգելափակել դեռ 2017-ի ապրիլ ամսից:

«Առաջին արգելափակումը տեղի ունեցել դեռ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքին մնացել էր 4 օր:  Մենք euroasianews.org կայքում Ազգային խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ նյութեր էինք հրապարակում և Ադրբեջանական կողմը հենց այդ նույն օրը արգելափակեց կայքը: 2017-ի հուլիսի 7-ից էլ արգելափակվել է Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս վտարանդիության մեջ գտնվող Էլշադ Աբդուլլաևին պատկանող «Եվրոպայի ձայն»  և իմ euroasianews.blog կայքերը: Հուլիսի 7-ին euroasianews.blog-ի դոմենը փոխեցինք և դարձրեցինք evroasiainfo.com, սակայն մեկ օր անց դա էլ արգելափակեցին»,- նշել է Աղաևը:

Ֆուադ Աղաևը նշել է նաև, որ իրենք դիմել են Ադրբեջանի Տեղեկատվության և տեխնոլոգիաների նախարարություն, սակայն իրենց բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

Աղաևը համոզված է, որ կայքերի արգելափակումը կատարվում է Ադրբեջանի ալիևյան իշխանության անմիջական պատվերով, ինչը խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործություն է:

Հատկանշական է այն հանգամանքը, որ կայքերը մշտապես  արգելափակվում  են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

Տարեսկզբին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

 

Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը