Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, անպատմելի զգացողություն է. Աննա Կարոլինան՝ Շառլ Ազնավուրի հետ հանդիպման մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ն առաջինն էր հայտնել, որ մարտին Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ «Anna Karolina Production»-ի ղեկավար Աննա Կարոլինան  եւ «Chahbazian Groupe»-ի ղեկավար Հայկ Շահբազյանը պատրաստվում են հանդիպել աշխարհահռչակ շանսյոնե Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպման նպատակը շանսոնյեին հատուկ մրցանակը՝ հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը փոխանցելն էր, քանի որ Շառլ Ազնավուրը հարգելի պատճառով չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:

Եվ ահա օրերս կայացել է սպասված հանդիպումը, որի մանրամասների մասին Աննա Կարոլինան պատմել է Life.panorama.am-ին:

«Դեռեւս մրցանակաբաշխության կազմակերպման սկզբնական փուլում առանց քննարկման որոշվել էր, որ մեր գլխավոր հյուրը պետք է լինի Շառլ Ազնավուրը, ում պետք է շնորհեինք հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը, սակայն, Հարավային Ամերիկայում համերգային շրջագայության պատճառով, նա չկարողացավ մասնակցել: Ուստի մենք այն հանձնեցինք Ֆրանկ Փափազյանին, որպեսզի նա փոխանցի մեր մրցանակը: Համերգից հետո երկու օր անց նամակ ստացանք ու տեղեկացանք, որ Շառլ Ազնավուրը ուզում է հանդիպել մեզ հետ, որպեսզի մենք անձամբ նրան հանձնենք արձանիկը: Չեմ կարող նկարագրել մեր հուզմունքը, երբ ստացանք այդ հրավերը, շատ մեծ պատասխանատվություն ու պատիվ էր դա մեզ համար»,- նշեց Աննան ու խոսեց հանդիպման մանրամասների մասին.

«Պատահական չէ, որ իսկապես տաղանդավոր մարդիկ միշտ հասարակ են լինում: Շատ տպավորիչ էր, երբ Շառլն անձամբ մեզ ընդառաջ եկավ ու դիմավորեց: Հանդիպման առաջին վայրկյաններից սկսած ջերմ զրույց սկսվեց: Նա մեզ շնորհակալություն հայտնեց Եվրոպայում նման մասշտաբային հայկական նախագիծ  իրականացնելու համար, իսկ գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, դա անպատմելի զգացողություն է: Այստեղ բոլորն էլ շատ լավ գիտեն ու հասկանում են, թե որքան դժվար է օտար երկրում նման մեծ միջոցառում կազմակերպելը, որը կապված է ոչ միայն  ֆինանսական հնարավարությունների, այլեւ՝ որոշակի պետական կառույցներից թույլտվության հետ»,- նշեց Աննան:

Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրը հիմնականում խոսել է հայերեն, կատակել է, իսկ վերջում բաժանվել են՝ կրկին հանդիպելու ակնկալիքով. Ըստ նախատեսածի՝ առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը եւս մեկ հանդիպում կունենա երիտասարդ կազմակերպիչների հետ, որն ավելի գործնական բնույթ կկրի:

Ի դեպ՝ հանդիպման ընթացքում Աննա Կարոլինան եւ Հայկ Շահբազյանը խորհրդանշական արձանիկից զատ Շառլ Ազնավուրին են փոխանցել նաեւ «DE LAUR» ընկերության պատրաստած մատանին, որի վրա պատկերված է հայկական խորհրդանիշներ անմոռուկը, նուռը, խաղողը, Սիսն ու Մասիսը եւ խաչը: Աշխարհահռչակ երգիչը խոստովանել է, որ երբեք մատանիներ չի կրել, բայց այդ մեկը կկրի:

«Մեզ համար մեծ պատիվ է, արժանանալ Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի եւ պետական այլ այրերի վստահությանը:  Մեր մրցանակաբաշխությունը միայն մշակութային չի եղել, մենք փորձել ենք հայ-ֆրանսիական կապը ավելի ամրացնել եւ ֆրանսիացիներին ծանոթացնել մեր ակունքներին՝ միմյնաց հետ ծանոթացնելով ֆրանսիացի եւ ծագումով հայ գործիչներին: Ի դեպ՝ շնորհակալ եմ Ֆրանկ Փափազյանին, Վարդան Գաբրիելյանին, Հուրիկ Բաղդասարյանին, Արմեն Ատյանին, վերջինս մեր գեղարվեստական ղեկավարն էր, հենց նա համակարգեց այդ ահռելի աշխատանքը»,- ավարտեց Աննա Կարոլինան:

Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն