Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքապետարանը հրաժարվում է վճարել միջնորդավճարը, ինչի արդյունքում էլ կարմիր գծերում կայանման վճարը թանկանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը կարմիր գծերում կայանման վճարը չթանկացնելու երկու տարբերակ ունի:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ, իրավաբան Տիգրան Քեյանը:

«Գումարը չեղարկելու պայմաններից մեկն այն է, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվի օպերատորների ծառայությունից, բայց մինչ այդ կայանատեղիների բոլոր հատվածներում  վճարահաշվարկային  տերմինալներ պետք է տեղադրվեն, որպեսզի քաղաքացիները  կարողանան վճարում կատարել: Եթե Երևանի քաղաքապետարանը չի համապատասխանեցրել կայանատեղիների ու վճարահաշվարկային տերմինալների թիվը, ապա պետք է զերծ մնա ավել գումարի գանձումից»,-ասաց Քեյանը:

Հարցին, թե ո՞րն է թանկացման պատճառը, այն դեպքում, երբ բջջային օպերատորները հայտնել են, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիների վճարի թանկացում չի եղել, Քոյանն ասաց, որ նախկինում միջնորդավճարն առանց ավելացված արժեքի հարկի վճարվել է « Փարկինգ սիթի սերվիս» ընկերության կողմից, իսկ դեկտեմբերից, երբ ընկերության 100 տոկոս բաժնեմասները ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, ութ ամիս վճարվել է քաղաքացու կողմից:

«Քաղաքապետարանը չի ցանկանում, որ  օպերատորների միջնորդավճարը բյուջեի հաշվին վճարվի, այլ կմնա քաղաքացիների հաշվին: Ինձ թվում է, որ եթե օպերատորներն այդ սակագները չեն վերանայելու,նման գին են գանձելու, թող հրաժարվեն SMS հաղորդագրության ծառայությունից  և վճարահաշվարկային տերմինալներ տեղադրեն, որպեսզի քաղաքացիներն օգտվեն դրանցից և դա հասանելի լինի: Իսկ մինչև տեղադրելը զերծ մնան  տուգանելուց և գումարներ գանձելուց»,-ասաց Քեյանը:

Հարցին, թե Երևանի քաղաքապետարանը ճկուն քայլ է արե՞լ, որ ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո մինչև ավագանու ընտրություններ միջնորդավճարը վճարել է, իսկ ավագանու ընտրություններից հետո հրաժարվում է վճարել, Տիգրան Քեյանն ասաց, որ քաղաքական ենթատեքստը չգիտի,սակայն այստեղ հաստատ ֆինանսական հարց է:

«Այստեղ հավաքագրված  գումարի և լրացուցիչ գումարի գործ է, ֆինանսական խնդիր է: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը 100 դրամի փոխարեն 70 դրամ է ստացել, 30 դրամը տվել է օպերատորներին, հիմա այդ միջնորդավճարը էլ չի տալու»,-ասաց Քեյանը:

 Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից կարմիր գծերում կայանման վճարները թանկանալու են գրեթե 50 տոկոսով:

2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրության ուղարկելիս բաժանորդներից որպես ավտոկայանատեղի վճար գանձվելու է 149 դրամ գումար, որից 100 դրամն ավտոկայանատեղի վճարն է լինելու, իսկ 24.8 դրամը միջնորդավճարն է, 24.2 դրամն՝ ԱԱՀ-ն»,-ասաց ընկերության աշխատակիցը, հավելելով, որ նախկինում գանձվում էր 100 դրամ:

Բացի ժամավճարից, նախկին 500 դրամի փոխարեն օգոստոսի մեկից գանձվելու է 748 դրամ: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս բաժանորդից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար , 123.4 դրամը՝ ԱԱՀ:

 

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան