Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հատատեղի տրամադրումից մինչև ապօրինի ծառահատումներ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Արա Մեջլումյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասնեց, թե իրականում ինչպես է մասնավորին հատատեղի թույլտվություն տրամադրվում և ինչպես է հետագայում կազմակերպվում անտառների ծառերի կտրման գործընթացը:

Ըստ այդմ, հատատեղը, անտառի կառավարման պլանով սահմանված վայրն է, որտեղից թույլատրվում է ծառահատում իրականացնել: Հատման թույլտվություն տալուց առաջ, սակայն, այն նախօրոք առանձնացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի մասնագետի կողմից: Ուսումնասիրության ժամանակ ֆիքսվում է, թե տվյալ հատվածում ինչ ծավալի և տեսակի ծառեր կարելի է կտրել: Հետո հաշվառում են այդ ծառերը, ներկվում են և համարակալվում: Դրանից հետո իրականացվում են հատման աշխատանքերը, որը ըստ կարգի պետք է իրականացվի անտառապահի վերահսկողությամբ: Բայց մինչ ծառերը հատելը անհատները կամ կազմակերպությունները համապատասխան փաստաթղթերը ձեռք են բերում անտառտնտեսությունից՝ կատարելով անհրաժեշտ վճարումները, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի սեփական ուժերով կտրել և անտառից տանել հատված փայտանյութը: Իսկ անտառապահի կողմից իրականացվում է հսկողությունը: Այսինքն` հատված ծառերը՝ շինափայտից մինչև վառելափայտ, ուսումնասիրության են ենթարկվում, տեսակավորվում, չափագրվում և նոր միայն այն տեղափոխվում է անտառից:

«Որոշակի փաստաթղթեր կան, որոնք բավականին շատ են: Ես չեմ բացառում, թե՛ անտառապահի, թե՛ տեսչության կամ իրավապահ մարմինների հետ համաձայնության գալու միջոցով ապօրինի ծառահատումներ իրականացնելու հավանականությունը: Մենք հնարավորինս պայքարում ենք այդ երևույթների դեմ, բայց որևէ մեկը չի մտածում, որ անտառը բաց երկնքի տակ փայտանյութի «պահեստ» է, որը չունի ոչ պարիսպ, ոչ պատնեշ, որտեղ ցանկացած մարդ կարող է մտնել և դուրս գալ: Ողջ պատասխանատվությունը մնում է անտառապահի վրա, բայց կարևոր է հասկանալ, որ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն անտառի պահպանության հարցում, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, և՛ ուժային կառույցները: Բայց, ցավոք սրտի, բոլորը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ արդեն ապօրինի հատում է իրականացված լինում: Բոլորը մեղադրում են միայն անտառապահին: Դրա փոխարեն, եթե բոլորը օրենքով շարժվեն, թե՛ մարդկանց իրավունքները կպահպանվեն, և թե՛ անտառի: Չէ՞ որ տեղական ինքնակառավարման մարմնի կամ համայնքի ղեկավարն առաջինն ինքն է այդ ամենը տեսնում: Եվ եթե տվյալ գյուղի հարակից անտառում չկա հատատեղ, ապա ինքը առաջինը պետք է միջոցներ ձեռնարկի, բայց ոչինչ էլ չեն անում»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Նա ընդգծելով 90–ական թվականների ցուրտ ու մութ տարիները, հիշեցրեց, որ այն ժամանակվանից անտառը թե՛ երկրին, թե՛ ժողովրդին է պահել, բայց հիմա ժամանակն է, որ մենք պահենք մեր անտառները, որպեսզի, Աստված մի արասցե, մի օր եթե պետք լինի, անտառը նորից կարողանա պահել մեր ժողովրդին:

«Անտառը վերաբեմունք է պահանջում և չի կարելի այնտեղից միայն վերցնել: Ժամանակն է անցնել առանց ծառահատումների ծրագրի: Հայաստանը կարո՞ղ է նման քաղաքականություն վարել: Դրա համար նախ հարկավոր է ուսումնասիրել, թե սահմանամերձ գյուղերի բնակչությանը կարողանո՞ւմ ենք ապահովել այլ էներգակիրներով, թե՞ ոչ: Եվ եթե դա հնարավոր լինի, ապա մենք պատրաստ ենք որևէ ծառ չկտրել և բոլորս պայքարենք ապօրինի ծառահատումների դեմ: Առանց այն էլ «Հայանտառի» հասանելիք հատատեղային տարեկան ֆոնդը 40 հազար խորանարդ մետր է, բայց մենք 25–27 հազարը չենք գերազանցում»,– ասաց մասնագետը:

Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետը նաև նշեց, որ անտառներում միշտ տեղի են ունենում նաև ինչպես քամատապալ երևույթներ, այնպես էլ ապօրինի հատումներ: Եվ այն տեղը, որը պետք է օրենքով հատկացվեր որպես հատատեղ, երբեմն ձնաջարդի, քամիների կամ ապօրինի հատումների պատճառով դառնում է հատատեղ հատկացնելու համար ոչ պիտանի տարածք: Եվ դա հաշվի առնելով է, որ անտառտնտեսությունը սահմանված ծավալով հատումներ չի իրականացնում և արդյունքում 40 հազարի օրինական ֆոնդը հասցրել է 25–27 հազարի:

Նա նաև չկարողացավ ասել, թե ապօրինի հատումներ իրականացնողները օրվա հացի խնդի՞րն են լուծում, թե՞ դրանով հարստանում են, բայց որ երևույթը նաև իրենց է անհանգստացնում, փաստ է: Ի դեպ, թափուկները գյուղացիներին տրամադրվում է անվճար, բայց հավանաբար դա բավարար չէ:

Նա կոչ արեց նաև բոլոր քաղաքացիներին՝ միահամուռ ուժերով պայքարել անտառը պահպանելու համար, բայցև խորհուրդ տվեց, որ մինչև «անտառից սղոցի ձայները չեն դադարում» և նման արտահայտություններ թմբկահարելն ու բնապահպանների կողմից աղմուկ բարձրացնելը, անտառտնտեսությունից ճշտել, թե հատված ծառերն օրինակա՞ն, թե անօրինական ճանապարհով են հատվել:

«Բնապահպանները հրաժարվում են մեր այս առաջարկից: Իսկ եթե որևէ մեկը մտածում է, որ ապօրինի ճանապարհով կարելի է հատատեղի թույլտվություն ստանալ, ապա տեղեկացնեմ, որ այդ թույլտվությունը ստանալու համար այնքան փաստաթուղթ է պահանջվում, որը չի պահանջվում մեկ այլ գործառույթի ժամանակ: Մինչև Գյուղնախարարությունը և մնացած մասնագետները բոլոր թղթերը չեն նայում, չեն ուսումնասիրում տվյալ տարածքի ու ծավալի ծառ հատելու հիմնավորումները, չեն հաստատում, «Հայանտառին» թույլտվություն չեն տալիս: Բացի այդ, մեր գործունեությունը ստուգվում է և՛ բնապահպանական պետական տեսչության, և՛ անտառային պետական մոնիթորինգային կենտրոնի, և՛ մեր կողմից: Հսկողությունն իրականացնում են նաև և՛ Գյուղատնտեսության նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունները»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Նրա խոսքով` բոլորը գալիս են հատատեղ ստուգում, բայց որևէ մեկը չի կարողանում ասել, որ հատատեղում ապօրինի հատված դեպք է արձանագրել: Նման բան չկա, համոզված է մասնագետը, բայցև չի հերքում, որ անտառի մնացած տարածքներում կան ապօրինի հատումներ:

«Մեկ անտառապահին բաժին է ընկնում մի քանի հազար քառակուսի մետր անտառ: Պատկերացրեք, մի անտառապահ է ու անտառ տանող 15–20 ճանապարհ, իսկ անտառապահը փոխադրման միջոց չունի: Եվ այդ պայմաններում ինչպե՞ս կարող է հասցնել բոլոր ճանապարհները միաժամանակ հսկել: Ու քանի դեռ այս վիճակն է, ապօրինի հատումները միշտ էլ կլինեն»,– ասում է Ա. Մեջլումյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հիմա անտառի հարցը գտնվում է ՀՀ նախագահի և վարչապետի, նախարարի ուշադրության ներքո, և արդեն նրանց կողմից հանձնարարականներ կան հարցի հանդեպ առավելագույն հսկողություն սահմանելու մասին: Նախատեսվում է բարեփոխել և՛ կառավարման համակարգը և շատ այլ հարցեր ևս, որը ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետի, մինչև այս տարեվերջ կստանա իր լուծումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ