Կառավարության արարողակարգի ծառայության նախկին պետը նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարության արարողակարգի ծառայության նախկին պետ Էդուարդ Հարությունյանը վերջերս նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս, նստավայրը՝ Մադրիդ:
Նա նախկինում աշխատել է ԱԺ-ում, կառավարությունում, Հովիկ Աբրահամյանի «պրոտոկոլի» պետն էր: Հարությունյանին արարողակարգի պետի պաշտոնում փոխարինել է Լևոն Մինասյանը, ով հենց առաջին աշխատանքային օրն աչքի ընկավ իր պահվածքով՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը:
Նա կառավարություն էր տեղափոխվել ԱԳՆ-ից, փաստորեն՝ էդուարդ Հարությունյանն էլ կառավարությունից տեղափոխվեց ԱԳՆ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



