Ուկրաինայի խոշորագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Կրեմենչուգ քաղաքում գտնվող խորոշագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել, հաղորդում է 112.ua-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների պետական ծառայության Պոլտավայի մարզային վարչության մամուլի ծառայությունը: Միջադեպի հետեւանքով մահացել է ձեռնարկության մեկ աշխատակից: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ:
Պայթյունի պատճառը 500 խմ ծավալով մեթանոլով լի տակառը, որը պայթել է զոդման աշխատանքների ժամանակ: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Կիեւի մարզում գտնվող նավթաբազայում: Մի քանի օր շարունակ այրվում էին նավթամթերքով լի 17 ցիստեռններ: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 5, վիրավորվել 20 մարդ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



