Բավարիա տեղափոխվելուց առաջ Խամեսը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
ՍՊՈՐՏ«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոր պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ` նախքան թիմից հեռանալը:
Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Հուլիսի 11-ին կոլումբացի ֆուտբոլիստը երկու տարվա վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»: Մյունխենցիները նրա տրանսֆերը կարող են գնել 40 մլն եվրոյի դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Խամեսը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Մադրիդցիները գնացել են այդ քայլին, որպեսզի պահպանեն ֆուտբոլիստին, եթե մյունխենցիները որոշեն հետագայում չգնել նրա տրանսֆերը:
Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2019 թվականի ամառը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



