Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ. ռազմավարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև:
«Կբարելավի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակը, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնան ընտանիք,կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



