ԲԱՏԷ-ի մարզիչը դժգոհ է «Ալաշկերտ»-ի դեմ ոչ-ոքի խաղից
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ-«Ալաշկերտ» խաղից հետո բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը իր դժգոհությունն է հայտնել խաղի արդյունքից:
«Այս արդյունքն անբավարար է մեզ համար: Առավելություն ունեինք, բազմաթիվ պահեր ունեինք, բայց գնդակի անդրադարձը բերեց այս արդյունքին: Մենք ունենք դեռ պատասխան խաղ, որտեղ ամեն ինչ անելու ենք այս արգելքը հաղթահարելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ալեքսանդր Երմակովիչը:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին՝ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



